BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ կառուցապատման թույլտվությունները

Այս ուղեցույցի միջոցով հնարավոր է տեղեկանալ Հայաստանում կառուցապատման ընթացակարգի բոլոր հաջորդական քայլերի մասին՝ նախագծման թույլտվությունից մինչև ավարտական ակտի ստացումը: Ուղեցույցը կօգնի ճիշտ կերպով իրականացնել կառուցապատումը՝ խուսափելով բարդություններից։

Կառուցապատման քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Տեղեկատվության հավաքագրում ոլորտի մասին

    Նախքան կառուցապատման և շինարարական աշխատանքների մեկնարկը ընդհանուր պատկերացում կազմիր ոլորտի մասին։ Տեղեկացիր, թե ով կարող է կառուցապատում իրականացնել և որ պետական մարմինների հետ պետք է համագործակցել։

  2. Քայլ 2

    Կառուցապատման նախագծի թույլտվության ստացում

    Տեղեկացիր, թե ինչ է կառուցապատման նախագծի թույլտվությունը, երբ և որտեղ պետք է դիմել այն ստանալու համար, և կախված շինության ռիսկայնության աստիճանից՝ ինչ ժամկետներում է այն գործում։

  3. Քայլ 3

    Շինարարության թույլտվության ստացում

    Տեղեկացիր, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ շինարարության թույլտվություն ստանալու համար և դիմիր Երևանի քաղաքապետարան կամ համայնքապետարան այն ստանալու համար։

  4. Քայլ 4

    Շինարարության մեկնարկի տեղեկանքի տրամադրում

    Շինթույլտվությունը ստանալուց հետո դիմիր պահանջվող փաստաթղթերով Երևանի քաղաքապետարան կամ համայնքապետարան շինարարության մեկնարկի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։

  5. Քայլ 5

    Կառուցապատման հանձնաժողի ձևավորում

    Կառուցապատման թույլտվությունները ստանալուց և նախատեսված աշխատանքները կատարելուց հետո, որպես կառուցապատումն իրականացնող կողմ, ձևավորիր կառուցապատումը ընդունող հանձնաժողով և այնտեղ ներգրավիր ներկայացուցիչ քաղաքապետարանից կամ համայնքապետարանից։

  6. Քայլ 6

    Ավարտական ակտի ստացում

    Կառուցապատման աշխատանքները սահմանված կարգով իրականացնելուց հետո դիմիր քաղաքապետարան կամ համայնքապետարան շինության ավարտական ակտը ստանալու համար։ Ավարտական ակտը թույլ կտա շահագործել շինությունը։

Ի՞նչ պետք է իմանալ կառուցապատման մասին. հիմնական հարցեր և պատասխաններ

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի։

Նախագծման թույլտվության

Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն
Start
Ստանալ ՀՀ մարզերում կառուցապատման նախագծման թույլտվություն
Start
Բաժինը կազմվել է՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման։

Շինարարության թույլտվության

Ստանալ Երևանում շինարարության թույլտվություն
Start
Ստանալ ՀՀ մարզերում շինարարության թույլտվություն
Start
Ստանալ Երևանում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Start
Ստանալ ՀՀ Մարզերում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Start

Շինարարության մեկնարկի մասին տեղեկանք

Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին կամ համայնքապետարանին (եթե շինությունը գտնվում է մարզում):

Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը ժամանակավորապես կարող է կասեցվել։ 

Ներկայացնել Երևանում շինարարության մեկնարկի մասին տեղեկանք
Start
Ներկայացնել ՀՀ մարզերում շինարարության մեկնարկի մասին տեղեկանք
Start

Ընդունող հանձնաժողովի ձևավորում

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի կամ համայնքապետարանի (եթե շինությունը գտնվում է մարզում) աշխատակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

Ներգրավել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին ընդունող հանձնաժողովում
Start
Ներգրավել համայնքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում
Start

Ավարտական ակտ

Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտը
Start
Ստանալ մարզերում կառուցապատման ավարտական ակտը
Start
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Was this page helpful?