Real Estate

Ստանալ Երևանում շինարարության թույլտվություն

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։

Ընդ որում՝ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:
You can apply for this service in person by booking an appointment in advance.

Use the browser's translation tool to view the English version.

Who can apply?
ֆիզիկական և իրավաբանական անձինք
Application duration
Մինչև 15 րոպե
Service cost
75,000 - 700,000 ՀՀ դրամ
Delivery duration
Մինչև 15 աշխատանքային օր

Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Երևան քաղաքի վարչական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․

  • այցելել yerevan.am,
  • ընտրել «Մեկ պատուհան» բաժինը, 
  • ընտրել «Նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման դիմում» ծառայությունը,
  • ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին (հայտ) և ձևանմուշին,
  • սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
  • լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։

Ներկայացվող պահանջները

Շինարարության թույլտվություն ստանալու համար առցանց դիմելիս անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,

  •  կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),
  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։

Վճարման չափը և կարգը

Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք։

  • 75,000 ՀՀ դրամ՝ մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար,
  • 150,000 ՀՀ դրամ՝ 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
  • 250,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
  • 350,000 ՀՀ դրամ՝ 1,000-ից մինչև 3,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,
  • 700,000 ՀՀ դրամ՝ 3,000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար։ 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Շինարարության թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում՝ նաև լիազորագիր)։

Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

  • ՀՀ կառավարության՝ 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշում 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

For service support:

Working hours:
Monday-Friday:
9:00 AM - 6:00 PM
Saturday, Sunday:
09:00-17:00

Phone number:
1-05 

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Yerevan Municipality
Was this page helpful?