BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Real Estate

Ներկայացնել ՀՀ մարզերում շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք

Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին։ 


Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը ժամանակավորապես կարող է կասեցվել։ 

Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Application duration
Մինչև 10 րոպե
Service cost
Անվճար
Delivery duration
Մինչև 5 աշխատանքային օր

Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք տրամադրելու համար անհրաժեշտ է․

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել շինարարական թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
  • հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։ 

Ներկայացվող պահանջները

Շինարարական աշխատանքների սկսելու մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․

  • պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը,
  • շինարարական աշխատանքների թույլտվություն,
  • բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք:


Պահանջվող փաստաթղթերը

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը,
  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Տեղեկանքը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ընդունվում է ի գիտություն համայնքապետարանի կողմից։
  • Եթե հաստատված ընթացակարգով սահմանված ժամկետներում չի ներկայացվում տեղեկանքը, ապա դա հիմք է՝ տրված շինարարության թույլտվության գործողությունը համայնքապետարանի կողմից ժամանակավորապես կասեցնելու համար:

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page helpful?