BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Real Estate

Ստանալ ՀՀ մարզերում կառուցապատման նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։

Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։

Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Application duration
Մինչև 15 րոպե
Service cost
Անվճար
Delivery duration
Մինչև 20 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Առցանց եղանակով ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է․

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել նախագծման թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
  • հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։ 


Ներկայացվող պահանջները

Նախագծման թույլտվություն ստանալու համար առցանց դիմելիս անհրաժեշտ է ունենալ․

  • պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը,
  • էլեկտրոնային ստորագրություն։ 


Պահանջվող փաստաթղթերը

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,

  • կառուցապատվող տարածքի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը,

  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը։

Եթե կառուցապատվող հողամասի ինժեներական ուսումնասիրությունները անհնարինն են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման թույլտվություն ստանալու մասին դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը:

Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Կառուցապատման նախագծման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 20-աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության կարևորության ու ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ համայնքապետարան՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։
  • Նախագծման թույլտվությունը, օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված, ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծ և դիﬕ համայնքապետարան՝ այդ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս 2 գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։  


Հղում օրենսդրությանը

  •  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page helpful?