Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի աուդիտորական ծառայությունների իրականացումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը: