Licenses

Լիցենզիայի կրկնօրինակի տրամադրում

Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի լիցենզիաների կրկնօրինակի տրամադրման ծառայության մատուցումը գործընթաց է, որի վերջնական արդյունքում լիազորված պետական մարմնի կողմից տրվում է լիցենզիայի կրկնօրինակ՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվությունը հավաստող փաստաթղթի կրկնօրինակ: Լիցենզիայի կրկնօրինակի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը, վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Application duration
10-15 րոպե
Service cost
Սահմանված դրույքաչափի կրկնակի չափով (տարեկան տուրք)
Delivery duration
Մինչև 3 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզիայի կրկնօրինակ ստանալու համար անհրաժեշտ է Նախարարություն ներկայացնել լիցենզիայի կրկնօրինակ ստանալու համար հայտ կամ դիմում և դրան կից փաստաթղթեր:

Դիմելու համար իրավասու անձը՝

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված սուբյեկտները:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
Նպատակ դաշտում նշելով՝
Լիցենզիայի կրկնօրինակի տրամադրում 
Վճարման չափը՝

Տարեկան պետական տուրքի չափերը. 
Լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-ապատիկից։

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝
  • Աուդիտորական ծառայությունների իրականացում – 900005016689
  • Ինկասացիոն ծառայությունների մատուցում – 900005169058
  • Խաղատան գործունեության կազմակերպում կամ Շահումով խաղերի կազմակերպում
    1. Ծաղկաձոր քաղաքում - 900005061149
    2. Սևան քաղաքում - 900005061156
    3. Ջերմուկ քաղաքում - 900005061164
    4. Մեղրի քաղաքում- 900005061172
    5. Այլ վայրում` - 900005061180
    6․ Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպում - 900005162616
    7․ Վիճակախաղերի գործունեության կազմակերպում - 900005162137

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հայտը կամ դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո լիցենզավորող մարմինը իրականացնում է անհրաժեշտ գործողություններ` ուսումնասիրում և գնահատում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին, որի հիման վրա հայտատուին տրվում է լիցենզիայի կրկնօրինակ:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Լիցենզիայի կրկնօրինակի ստանալու հայտը կամ դիմումը մերժվում է, եթե՝
1. Չի վճարվել պետական տուրքը
2. Ներկայացվել է ոչ պատշաճ հայտ կամ դիմում
For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:

0-8000-2020
(+374) 010 58-59-80

For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM
Phone number:
(374) 011 80-03-68
Service Provider
Ministry of Finance of the RA
Was this page helpful?