BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Traffic, Transportation, and Infrastructure

Ստանալ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող փոխադրումների իրականացման թույլտվություն

Թույլտվություն տրամադրվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով 36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու, իսկ հատուկ թույլտվություն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու համար:

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
10-15 րոպե
Service cost
10,000 ՀՀ դրամ
Delivery duration
Մինչև 3 աշխատանքային օր

Նշված թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է՝ 

  • ներկայացնել հայտ,
  • մուտքագրել դիմումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչություն, 
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերը

Նշված թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը,
  • իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը։
 

Վճարման չափը և կարգը

Թուլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005027017։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Չմասնատվող բեռ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման մեկանգամյա երթուղու թույլտվություն տալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Թուլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշում։

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 010 51-51-61
Service Provider
Ministry of Territorial Administration and Infrastructure of the RA
Was this page helpful?