Business and Industry

Ստանալ իրավաբանական անձի վերաբերյալ քաղվածք պետական միասնական գրանցամատյանից

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել դիմում և վճարել սահմանված պետական տուրքը։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձիք, անհատ ձեռնարկատերեր
Application duration
10-15 րոպե
Service cost
3,000 ՀՀ դրամ
Delivery duration
5 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Անձը քաղվածք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում

  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
  • անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր` քաղվածքի տրամադրման համար,
  • եթե լիազորված անձ է` լիազորագիրը անձնագրերի պատճենների հետ։


Վճարման չափը և կարգը

Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016499։

Վճարման չափ՝ 3,000 ՀՀ դրամ
 
Քաղվածքը նույն աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 8,000 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին։ (Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։ 

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմողը` դիմումը գործակալություն մուտքագրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստանալ պատասխանը` 4-րդ կամ 5-րդ աշխատանքային օրը ժամը 10.00-ից սկսած:

Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է քաղվածքի տրամադրման վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, դիմումը գործակալություն մուտք լինելու պահից` քաղվածքը տրամադրվում է նույն աշխատանքային օրվա ըւնթացքում։


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ատորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

 
For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?