Business and Industry

Դիմել համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) մասին փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը

Համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) համար փաստաթղթերի կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
Իրավաբանական անձինք
Application duration
10-15 րոպե
Service cost
30,000 ՀՀ դրամ
Delivery duration
Մինչև 3 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝ 
  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը,
  • պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
  • բազմաբնակարան շենքի գտնվելու վայրը («մարզ»՝ Երևան կամ մարզ, վարչական շրջան կամ բնակավայր, փողոց կամ թաղամաս, շենք) և փոստային դասիչը,
  • բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը,
  • բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը,
  • բազմաբնակարան շենքի այն շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը, որոնց սեփականատերերը հանդիսանում են համատիրության անդամ,
  • վճարման անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

Վճարել հնարավոր է

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
Վճարման չափ՝ 30,000 ՀՀ դրամ
Հաշվեհամար՝ 900013194049
Նպատակ՝ Համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) համար փաստաթղթերի կազմում


Տրամադրման ժամկետը և կարգը

Համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) համար փաստաթղթերի կազմումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?