State support program
Pension

Ստանալ ծերության նպաստ

Ծերության նպաստը պետական աջակցության ծրագիր է։ Նշանակվում է 65 տարեկանը լրացած քաղաքացուն ցմահ։

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Delivery duration
10 աշխատանքային օր

Ծերության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային սոցիալական ծառայության ցանկացած բաժին (տարածված է նաև Սոցապ անվանումը)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Ծերության նպաստը տրամադրվում է, եթե քաղաքացին չունի 10 տարվա աշխատանքային ստաժ, այսինքն՝ սահմանված 63 տարեկանում չի կարող ստանալ աշխատանքային կենսաթոշակ։

Պահանջվող փաստաթղթերը

Ծերության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,

  • նույնականացման քարտ կամ անձնագիր,

  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է նպաստի հաստատման կամ մերժման մասին։ 

Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Phone numbers:
(+374) 010 56-53-83

For service support:

Hotline:
114

Telegram channel

Service Provider
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page helpful?