BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Citizenship, Identification and Residence Status

Արտասահմանում ստանալ անձնագիր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

You can apply for this service in person by booking an appointment in advance.
Who Can Apply?
ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք
Application Duration
10 րոպե
Service Cost
30,000 կամ 65,000 դրամ
Delivery Duration
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։


Ներկայացվող պահանջները

Անհրաժեշտ է ձեռք բերած լինել ՀՀ քաղաքացիություն։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է նախատեսված այցի օրը և ժամին համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում անձնագիր ստանալու մասին (լրացվում է տեղում),
  • օտարերկրյա պետության քաղաքացու անձնագրի բնօրինակը և դրա 2-3 էջերի պատճենները,
  • 18-55 տարեկան տղամարդկանց դեպքում՝ զինվորական հաշվառման կանգնելու մասին դիմում (լրացվում է տեղում),
  • օտարերկրյա պետության զինվորական գրքույկ և դրա պատճենը (առկայության դեպքում),
  • ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ դեսպանության կամ հյուպատական հիմնարկի կողմից տրամադրված ծանուցումը կամ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի տվյալները (համարը և ամսաթիվը),
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար մեծահասակի (16 տարին լրացած անձ) դեպքում պետական տուրքը 65,000 դրամ է։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Երեխայի (մինչև 16 տարեկան անձ) դեպքում անձնագիր ստանալու պետական տուրքը 30,000 դրամ է։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:
Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 055 62-01-11
Service Provider
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page helpful?