Business and Industry

Դիմել անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատեր
Service cost
Անվճար

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ լիազորված անձի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ,
  • կազմել ու ներկայացնել դիմում,


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում և և անձը հաստատող փաստաթուղթ,
  • լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ,
  • իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Այն է՝ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:


Մահացած անհատ ձեռնարկատիրոջը
հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից։ 
Դրա անհնարինության դեպքում իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար տեղեկատվություն և մահվան փաստը հաստատող փաստաթուղթ (պատճենելուց հետո վերադարձվում է ներկայացնողին)։

Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են`

  • դիմում,
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը,
  • իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Այն է՝ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:


Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար պետական տուրք սահմանված չէ:

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք
  • «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?