State support program
Business and Industry

Դիմել տնտեսության արդիականացման միջոցառմանը

Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի դրամական աջակցություն (սուբսիդավորում): Վարկի/լիզինգի առարկա կարող են հանդիսանալ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։

Լիզինգը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս բանկի միջոցով ձեռք բերել գույք՝ պարբերաբար վճարելով դրա դիմաց, իսկ լիզինգային պայմանագրի ավարտից հետո դառնալ այդ գույքի սեփականատերը։

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր
Application duration
15-20 րոպե
Delivery duration
14 աշխատանքային օր

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի գործընկեր բանկ։

Վարկի/լիզինգի փոխհատուցվող առավելագույն չափը 1,000,000,000 դրամ է։


Ծրագրի մասին

Միջոցառման նպատակը տնտեսվարողների համար մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության ստեղծումն է՝ արտադրական հնարավորությունների արդիականացման և ՀՀ նոր տեխնոլոգիաներ ներմուծելու միջոցով։ Արդյունքում կբարձրանա արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակությունը, ինչպես նաև կգրանցվի աշխատանքի արտադրողականության աճ։

Միջոցառումը նախատեսված է 
հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար․

  • մշակող արդյունաբերություն,
  • հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում,
  • տեղեկատվություն և կապ,
  • շինարարություն,
  • փոխադրում և պահեստային տնտեսություն,
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն,
  • կրթություն,
  • առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում։


Ներկայացվող պահանջները

Միջոցառմանը դիմելու համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
  • կանոնադրական կապիտալում (ընկերության սեփականության այն մասը, որը ձևավորվում է հիմնադիրների կողմից կատարված ներդրումներից) 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարած լինել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը։ Այդ պարագայում վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափ է սահմանվում կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափը, բայց ոչ ավելի քան 10 մլրդ դրամը, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք արժույթը։

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է բանկը։

Վարկի տրամադրման պայմանները

Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիսը։

Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը

  • Վարկի դեպքում՝ ՀՀ դրամով՝ 8%, արտարժույթով՝ 6%,
  • Լիզինգի դեպքում՝ ՀՀ դրամով 10%, արտարժույթով՝ 8%։

Վարկի/լիզինգի մարման ժամկետները

  • մինչև 200 մլն դրամին համարժեք գումարի դեպքում սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 42 ամիս,
  • ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումարի դեպքում սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 36 ամիս։

Տրամադրման ժամկետը և կարգը

Վարկը/լիզինգը տրամադրվում է 14 աշխատանքային օրվա ընթացքում։

Ծրագրի գործընկեր բանկը ձևակերպում է մեքենասարքավորում ձեռք բերելու վարկ/լիզինգ և հայտ է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունը ստուգում է ներկայացված հայտը, ինչից հետո իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում։


Հղում օրենսդրությանը

2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ ՀՀ Կառավարության որոշում 

Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

For technical support:

Phone number:

(+374) 11 59-72-06

Service Provider
Ministry of Economy of the RA
Was this page helpful?