We're still developing the platform. Your feedback will help us improve.
Ստանալ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր
Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր դրանք մշտական կամ ժամանակավոր հիմունքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նպատակով:
Պահանջվող փաստաթղթերը
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝- հայտ,
- անձնագրի պատճե,
- մշակութային արժեքի 3 օրինակ լուսանկար,
- մշակութային արժեքի փորձագիտական եզրակացություն (բնօրինակը և պատճենը),
- պետական տուրքի վճարված անդորրագիր։
Պետական պահոցների կողմից ժամանակավոր արտահանում ձևակերպելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- նախարարի հրամանը,
- հրավիրող կողմի հետ կնքված պայմանագիրը,
- ապահովագրությունը։
Վճարման չափը և կարգը
Վկայագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ պետական տուրք։- E-Payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով,
- վճարային տերմինալի միջոցով։
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 900005016192 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով՝ «Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Մշակութային արժեքների արտահանման վկայագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշում
-
ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Phone number:
(+374) 010 59-96-00
Phone number:
(+374) 010 52-73-43
Phone number:
(+374) 010 59-96-00
Phone number:
(+374) 010 52-73-43