Business and Industry

Դիմել հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելու համար

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Delivery duration
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել  ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ,
  • կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։

Եթե գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

 

Պահանջվող փաստաթղթերը

Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  • դիմում՝ ստորագրված առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից,
  • գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը, 
  • պետական տուրքի վճարման անդորրագիր

Ուշադրություն
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադրի գործունեության դադարման հիմքով առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում է միայն շահագրգիռ անձի դիմումը:


Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:
 
 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?