State support program
Pension

Apply for the Affordable Housing for Military Personnel Program

Attention

This content is in Armenian. Use your browser's translation feature to read it.

Ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն աջակցելը։ 

Այս ծրագրով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման համար ստեղծվում են հիփոթեքային վարկավորման մատչելի և արտոնյալ պայմաններ։ 

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
45-50 րոպե

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարին՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական (ենթասպա, ավագ ենթասպա կոչում կրողներ) կազմերի պայմանագրային զինծառայողները։

Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • զինծառայողի և նրա ընտանիքի՝ համավարկառու հանդիսացող անդամների անձը հաստատող փաստաթղթերի և զինծառայողի ծառայողական վկայականի պատճենները,
  • տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում),
  • վարկատու կազմակերպության տեղեկանքը՝ զինծառայողին (ներառյալ համավարկառուներին) կոնկրետ սահմանաչափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին:

Ուշադրություն

  • Յուրաքանչյուր տարվա համար զինծառայողը ՀՀ պաշտպանության նախարարին կարող է դիմում-հայտը ներկայացնել մինչև տվյալ տարվա մարտի 31-ը։ 
  • Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած և նախկինում բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցված զինծառայողներն օգտվում են ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից և չեն մասնակցում վիճակահանությանը։

Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցում են՝

  • Արդշինբանկը,
  • Հայբիզնեսբանկը,
  • Արմսվիսբանկը։ 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշում։
  • ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի մայիսի 18 N 786-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:
Working hours:
10:00 AM - 6:00 PM
 
Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM
 
Phone number:
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Service Provider
Ministry of Defence of the RA
Was this page helpful?