BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Citizenship, Identification and Residence Status

Ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ: 

You can apply for this service by visiting the office in person.
Who Can Apply?
ՀՀ քաղաքացիներ, Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք
Application Duration
15 րոպե
Service Cost
500 դրամ՝ քարտը փոխելու համար, 3,000 դրամ՝ ստորագրության ակտիվացման համար
Delivery Duration
Անմիջապես

Ուշադրություն

eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների դեպքում «ԵսԵմ» բջջային ID SIM քարտը չի գործում։


Պահանջվող փաստաթղթերը

  • նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական և անձնագիր,

  • դիմողի անունով գրանցված և գործող հեռախոսահամար (հեռախոսահամար չունենալու դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել այն)։


Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիզիկական քարտը փոխելիս նախկին քարտի  հեռախոսահամարները կարող են ջնջվել, ինչի պատճառով հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսի մեջ կամ ամպային տիրույթում (cloud)

Վճարման չափը և կարգը

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 500 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար՝ 3,000 դրամ (տարեկան սպասարկման վճար):


Տրամադրման կարգը

Գրասենյակում բջջային օպերատորի հրահանգներից հետո անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել ծածկագիր (PIN կոդ), որը կիրառվելու է յուրաքանչյուր անգամ առցանց նույնակացվելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս։ Ծածկագիրը ապահովում է անհատի անձնական տվյալների անվտանգությունը, ուստի այն պետք է հայտնի լինի միայն տվյալ անձին։ Ծածկագիրն այլ անձանց հասանելի դառնալու դեպքում անհրաժեշտ է անձնագրով մոտենալ օպերատորի գրասենյակ և փոխել այն։

Էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելու համար անհրաժեշտ է ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը՝ կատարելով տարեկան 3,000 դրամ սպասարկման վճարը։

Service Provider
Mobile phone operators
Was this page helpful?