BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Assistance to Forcibly Displaced Persons from Nagorno-Karabakh

Մասնակցել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են առցանց հարթակի շնորհիվ անցնել աշխատանքի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում և ստանալ հավելավճարներ։ 

You can apply for this service in person by booking an appointment in advance.

Use the browser's translation tool to view the English version.

Who can apply?
ԼՂ-ից տեղահանված անձինք
Application duration
10-15 րոպե
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է․
  • այցելել kadrer.emis.am,
  • սեղմել գլխավոր էջի վերին աջ անկյունում գտնվող «Արցախից տեղահանված ուսուցիչների գրանցում» կոճակը,
  • գրանցվել համակարգում՝ մուտքագրելով պահանջվող բոլոր տվյալները,
  • ստեղծված մուտքանունով և գաղտնաբառով մուտք գործել համակարգ,
  • անձնական էջում կցել պահանջվող փաստաթղթերը,
  • կայքի գլխավոր էջում ծանոթանալ թափուր հաստիքներին և սեղմել «Դիմել հայտ» կոճակը։

Պահանջվող փաստաթղթերը

ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անձնական էջում կցել հետևյալ փաստաթղթերի սկանավորված տարբերակները՝ .jpeg կամ ․png ձևաչափով՝

  • բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակը,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը
  • ինքնակենսագրականը,
  • բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններ հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ։


Հայտի ընթացքին հնարավոր է հետևել «Իմ հայտեր» ենթաբաժնում։ Հայտն ընդունում կամ մերժում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մերժման դեպքում հայտի կողքին կպատկերվի «Չեղարկված է ադմինիստրատորի կողմից» հաղորդագրությունը։ Եթե հայտը հաստատվի, դիմումատուն կտեսնի «Ընդունված է» հաղորդագրությունը։


Աջակցության չափը

ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30% հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30% հավելավճարից բացի՝ կունենան նաև ամենամսյա 50,000 դրամ լրավճար։

For technical support:

Phone number:
(+374) 010 59-96-00

For service support:

Phone number:
(+374) 010 52-73-43

Service Provider
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page helpful?