State support program
Education

Ստանալ դասագրքերի վարձավճարների փոխհատուցում

Ծրագրի շրջանակներում հատուցվում է սոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների երեխաների դասագրքերի արժեքը։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
20-30 րոպե
Delivery duration
Մինչև հոկտեմբերի 15

Դասագրքերի արժեքի փոխհատուցման համար պետք է դիմել այն դպրոց, որտեղ հաճախում են երեխաները։ Տվյալ ուսումնական հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտների ցանկը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում է տնօրենի կողմից:


Ծրագրի մասին

  • Հանրակրթական դպրոցների անապահով ընտանիքների աշակերտների դասագրքերի գումարներն ամբողջությամբ փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի կողմից։
  • Դասագրքերի գումարների փոխհատուցման չափը, ըստ յուրաքանչյուր դասագրքի, ամեն ուսումնական տարվա համար սահմանվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։ 

Ներկայացվող պահանջները

Դասագրքերի վճարների փոխհատուցման կարող են դիմել այն աշակերտները, որոնք անապահով ընտանիքների համակարգում են հաշվառված կամ ընդգրկված են պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում։ 

Պահանջվող փաստաթղթերը

Դասագրքերի վճարների փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված լինելու մասին փաստաթղթեր: 

Տրամադրման ժամկետը և կարգը

Մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից կազմվում և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում տեղակայված հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցման մասին տեղեկատվություն՝ ըստ յուրաքանչյուր դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորող աշակերտների թվի, փոխհատուցման ենթակա գումարի մեծության և փոխանցման պայմանների։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1352-Ն որոշում
  • ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis-ում։

For technical support:

Phone number:
(+374) 010 59-96-00

For service support:

Phone number:
(+374) 010 52-73-43

Service Provider
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page helpful?