State support program
Business and Industry

Ստանալ փոխհատուցում ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրի շրջանակներում

Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու համար) տրամադրում է օժանդակություն՝ մասնակի փոխհատուցելով  նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովելու և կատարված ծախսերի համար։

Ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
15-20 րոպե
Delivery duration
1 ամիս

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է ՀՀ-ում մասնավոր ներդրումների խրախուսումը, ներդրումային առավել բարենպաստ միջավայրի և պայմանների, ինչպես նաև նոր արտաքին ներդրումների ներգրավման համար հնարավորությունների ստեղծումը։

Ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է կազմակերպությունների անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ հարկերը)։

Ներկայացվող պահանջները

Ներդրումային ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների համար փոխհատուցում ստանալու պահանջները հետևյալն են․

  • ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում,
  • ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության, մշակող արտադրության կամ ծառայությունների մատուցման կազմակերպմանը,
  • ներդրումային ծրագրի իրականացման համար շահառուն պետք է տարածքի նկատմամբ ունենա գրանցված սեփականության կամ կառուցապատման կամ վարձակալության իրավունք,
  • աջակցություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ շահառուի անունով չպետք է լինի չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ,
  • տրամադրվող աջակցության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան՝
     1) մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը,
     2) 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը։


Ենթակառուցվածքների ներդրումների դիմաց փոխհատուցում ստանալու համար ծրագրի պայմաններին բավարարող անձը պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։


Պահանջվող փաստաթղթերը

Ներդրումային ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների համար փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • հայտ՝ N 1 ձև,
  • ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիր՝ N 2 ձև,
  • ենթակառուցվածքների նկարագրությունը,
  • կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման, նախագծման, հեղինակային ու տեխնիկական հսկողության հավաստող ծախսերի անդորրագրերը,
  • էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին միացման աշխատանքների պայմանագրերը,
  • ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված հողի/տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Էկոնոմիկայի նախարարությունը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում շահառուի հետ կնքում է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։  

 

Հղում օրենսդրությանը

2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն ՀՀ Կառավարության որոշում

2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն ՀՀ Կառավարության որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Phone number:

(+374) 11 59-72-06

Service Provider
Ministry of Economy of the RA
Was this page helpful?