BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
State Support Programs

Ստանալ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր ստանալու համար: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: 

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր
Application duration
15-20 րոպե
Delivery duration
35 աշխատանքային օր

Հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստանալու համար ծրագրի պահանջներին բավարարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է պահանջվող փաստաթղթերը ֆիզիկապես ներկայացնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3)։


Ներկայացվող պահանջները

Հավաստագրման համար կարող են դիմել ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի սկսնակ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ, որոնք՝

  • ունեն մինչև 30 աշխատակից,
  • գրանցվել են վերջին 3 ամսվա ընթացքում։


Պահանջվող փաստաթղթերը

Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում դիմումատուն կհրավիրվի նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին։
  • Նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։
  • Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին։
  • Դիմումի հաստատման դեպքում հավաստագիրը տրամադրվում է նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո: 

Հղում օրենսդրությանը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2015թ․ մարտի 19-ի N312-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Ministry of High-Tech Industry of the RA
Was this page helpful?