Licenses

Ստանալ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման լիցենզիա

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիան տրամադրվում է անժամկետ:
You can apply for this service online by sending an email to the address below.
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Application duration
10 - 15 րոպե
Service cost
1.000.000 ՀՀ դրամ
Delivery duration
10 աշխատանքային օրվա ընթացքում

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

  • տեխնիկական զննության կայանների արտադրական տարածքը, ըստ ներկայացված հոսքագծերի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով պետք է բավարարի աղյուսակում նշված նվազագույն չափերը,
  • լիցենզավորված կազմակերպությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն սկսելուց առաջ, միանում է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցին,
  • տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված անձը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10 օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն։

 

Պահանջվող փաստաթղթերը

Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
  • տեխնիկական զննության համար նախատեսված տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,
  • տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող ապրանքների, առարկաների, սարքավորումների փորձաքննության դրական եզրակացությունը կամ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Վճարման չափը և կարգը

Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով գանձվում է պետական տուրք՝ տարեկան 1.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005163713):

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Նոր հոսքագծի ներդիր ստանալու մասին հայտն ստանալու օրվան հաջորդող՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող հանձնաժողովը լիցենզավորող մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում: Լիցենզավորող մարմնի դրական որոշման դեպքում հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ներդիր:

 

Հղում օրենսդրությանը

Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 010 51-51-61
This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Ministry of Territorial Administration and Infrastructure of the RA
Was this page helpful?