BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Education

Ստանալ ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար

Ծրագիրն նպատակն է աջակցել երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձն ու աշխատանքները, ինչպես նաև՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու իրենց կարողությունները։

Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է միջոցառմանը մասնակցելու նպատակով ձեռք բերվող ավիատոմսի ծախսը։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
15-20 րոպե
Delivery duration
միջազգային այցից հետո 17 աշխատանքային օրվա ընթացքում
Փոխհատուցում ստանալու համար միջոցառմանը մասնակցելուց առնվազն 14 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է գրավոր դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն՝ ներկայացնելով դիմում-հայտը և պահանջվող փաստաթղթերի փաթեթը։

Ծրագրի մասին

Աջակցության ծրագրով փոխհատուցվում է ավիատոմսի արժեքը՝ 16-ից 30 տարեկան երիտասարդների համար՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու դեպքում՝

  • ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
  • միջազգային գիտաժողովներ, գիտական ֆորում, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
  • միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
  • միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
  • միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, այդ թվում՝ օլիմպիադաներ,
  • միջազգային ստարտափ ծրագրեր:

Ներկայացվող պահանջները

  • Փոխհատուցումը տրամադրվում է միայն միջոցառման սկզբից առավելագույնը 2 օր առաջ և ավարտից առավելագույնը 2 օր հետո ընկած ժամանակահատվածի համար:
  • Միայն էկոնոմ դասի ավիատոմսերն են ենթակա փոխհատուցման:
  • Ավիատոմսը պետք է ձեռք բերվի էլեկտրոնային եղանակով՝ նախապատվությանը տրամադրելով ավիաընկերության պաշտոնական կայքում առաջարկվող տարբերակներին: Եթե դա հնարավոր չէ, անհրաժեշտ է կատարել գնանշման հարցում առնվազն 3 կազմակերպությունից: Գնանշման դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նախարարություն:
  • Միևնույն անձին նույն ֆինանսական տարվա ընթացքում մեկ անգամից ավելի փոխհատուցում չի տրամադրվում:   

Պահանջվող փաստաթղթերը

Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը մեկնումից առնվազն 14 օր առաջ.

  • դիմում-հայտ,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր,
  • հրավերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորում ստացած թարգմանչի կողմից։

Տրամադրման ժամկետն ու կարգը

  • Միջազգային միջոցառումներին մասնակցելու համար երիտասարդներին միջոցառումներին մասնակցելու հարցում ավիատոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու նպատակով կազմվում է հայտերն ուսումնասիրող հանձնաժողով։
  • Հանձնաժողովը հայտերի ուսումնասիրության համար հրավիրում է հանձնաժողովի նիստ՝ մասնակցի մեկնելուց առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
  • Նախարարությունը դիմողին տեղեկացնում է հանձնաժողովի որոշման մասին մեկնելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
  • Վերադառնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը ներկայացնում է միջազգային այցը փաստող անհրաժեշտ փաստաթղթերը:
  • Նախարարության համապատասխան վարչությունները 5 աշխատանքային օրում ուսումնասիրում են փաստաթղթերը և տալիս եզրակացություն:
  • Դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրում կնքվում է պայմանագիր:
  • Վճարումն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հղում օրենսդրությանը

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրաման

Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում։

For technical support:

Phone number:
(+374) 010 59-96-00

For service support:

Phone number:
(+374) 010 52-73-43

Service Provider
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page helpful?