Business and Industry

Դիմել բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը

Բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
10-15 րոպե
Service cost
200,000 ՀՀ դրամ
Delivery duration
Մինչև 30 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝ 
 
  • դիմում, որը պետք է ներառի անհրաժեշտ տեղեկություններ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման փաստաթղթեր կազմելու համար ծառայության մատուցման ժամկետի և վճարի չափի մասին,
  • վճարման անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
Հաշվեհամար՝ 900013194049
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար
 
Վճարման չափ՝ 
  • 200,000 ՀՀ դրամ՝ երկու կազմակերպությունների բաժանման դեպքում
  • 80,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում


Տրամադրման ժամկետը և կարգը

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝
  • 2 կազմակերպությունների բաժանման դեպքում՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում,
  • յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում՝ ևս 15 աշխատանքային օր:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?