BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Justice and Law

Ստանալ ժամանակավոր օթևան

Մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք կարող են դիմել ժամանակավոր օթևան ստանալու համար։

Ժամանակավոր կացարանում անօթևան անձանց տրամադրվում են սոցիալական ծառայություններ՝ շուրջօրյա լրիվ խնամք, սոցիալական սպասարկում և երկարաժամկետ կացարանով (90 օր) ապահովում։

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
30 րոպե
Delivery duration
2 օր

Ժամանակավոր օթևան ստանալու համար անձը պետք է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմումը ներկայացնի իր փաստացի գտնվելու վայրի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (համատիրություն) կամ ժամանակավոր կացարան։

 

Ուշադրություն
Եթե անձը միանգամից դիմում է ժամանակավոր կացարան, ապա մեկ օրվա ընթացքում կացարան տրամադրող կազմակերպությունն այդ մասին հայտնում է ոստիկանության տարածքային մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (համատիրություն) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ինչից հետո անձը գրանցվում է բնակչության պետական ռեգիստրում:


Ընդհանուր ժամանակավոր օթևանը տրամադրվում է 90 օրով։ Այնտեղ անձին տրամադրվում են աջակցության հետևյալ տեսակները՝

  • բժշկական օգնություն և սպասարկում,
  • սոցիալ-հոգեբանական օգնություն,
  • իրավաբանական խորհրդատվություն։

 

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Ժամանակավոր օթևան ստանալու համար անհրաժեշտ է լինել չափահաս (18 տարին լրացած անձ):

Պահանջվող փաստաթղթերը

Ժամանակավոր կացարան ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)։


Դիմումն ընդունելիս ժամանակավոր օթևան տրամադրող կազմակերպությունը հաշվառման քարտում գրանցում է տվյալ անձին վերաբերող տեղեկությունները՝

  • անունը, հայրանունը, ազգանունը,

  • ծննդյան տարեթիվը,

  • սեռը,

  • նրա վերջին կամ նախկին բնակության վայրը,

  • մինչև օթևանի տրամադրումը հաճախորդի հայտնաբերման կամ գտնվելու վայրը,

  • ընտանեկան դրությունը,

  • կազմակերպություն ընդունման  և դուրսգրման ամսաթվերը,

  • օթևանի կարիք ունեցող հաճախորդի մասին տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Ժամանակավոր օթևանը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 2 օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, եթե անձն ի սկզբանե դիմել է հենց ժամանակավոր կացարանի, ապա նրան հնարավորություն է տրվում մնալ այնտեղ՝ մինչև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2 օրվա ընթացքում հաստատվի նրա կացարանում տեղավորվելը։

 

Հղում օրենսդրությանը

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք։

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Phone numbers:
(+374) 010 56-53-83

For service support:

Hotline:
114

Telegram channel

Service Provider
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page helpful?