Դիմել իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցում կատարելու վերաբերյալ փաստաթղթերի կազմման համար
Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցում կատարելու համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
- պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
- E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 655-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Working hours:
10:00 AM - 6:00 PM
Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Working hours:
09:00 AM - 6:00 PM
Hotline:
8500
Working hours:
10:00 AM - 6:00 PM
Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Working hours:
09:00 AM - 6:00 PM
Hotline:
8500