Work and Employment

Դիմել փորձնակի աշխատանքի համար պետական մարմիններում

Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Սովորաբար փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է անցնում մինչև 2 ամիս ժամկետով։

Անձը կարող է ՀՀ պետական մարմիններում փորձնակի թափուր հաստիք զբաղեցնել առավելագույնը 1 տարի ժամկետով։ Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար հնարավոր է դիմել ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով։

You can apply for this service online by sending an email to the address below.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
15-20 րոպե
Service cost
Անվճար

Պետական մարմինների փորձնակների ցանկում ընդգրկվելու համար անձը պետք է մասնակցի վարկանիշային թեստավորմանը և ուղարկի էլեկտրոնային դիմում [email protected] էլ․ փոստի հասցեին։


Ներկայացվող պահանջները

Պետական մարմիններում փորձնակի աշխատանքի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր՝


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է վարկանիշային թեստավորման արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիական ծառայության գրասենյակի էլ․ փոստի հասցեին ուղարկել դիմում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի էլ․ փոստին ուղարկում է նամակ՝ տեղեկացնելով փորձնակների ցանկում ընդգրկված լինելու կամ դիմումը մերժելու մասին։

Փորձնակի թափուր հաստիք ունեցող պետական մարմինը փորձնակների ցանկն ուսումնասիրելուց հետո ընտրում է փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:


Հավելյալ տեղեկատվություն

Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը 2 տարի է: Ցանկում ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքների ամփոփմանը հաջորդող օրվանից:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ աշխատանքային օրենսգիրք
  • ՀՀ Կառավարության` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշում
  • ՀՀ առաջին փոխվարչապետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 439-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Hot line:
(+374) 010 52-01-81

Phone number:
(+374) 010 51-54-62

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Civil Service Office of the Prime Minister's Staff of the Republic of Armenia
Was this page helpful?