Business and Industry

Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) փաստաթղթերի նմուշային ձևերով

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցել հնարավոր է՝ օգտվելով նաև փաստաթղթերի նմուշային ձևերից։ Այս տարբերակը կարող է խնայել ավելի շատ ժամանակ։ 
Փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվել հնարավոր է թե՛ ֆիզիկապես, թե՛ առցանց դիմելիս։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
10 - 15 րոպե
Service cost
Անվճար
Delivery duration
Անմիջապես

Դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • Իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ի և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթուղթ (օրենքով նախատեսված դեպքերում նաև փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված),
  • փաստաթղթերի նմուշային ձևերը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձևերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է Գործակալության աշխատակցի կողմից տրամադրված փաստաթղթերը։

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
  • «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» ՀՀ օրենք 
For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?