You need digital identification to apply for this service.
Finance and Taxes
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Ֆիզիկական անձինք (ստորև նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում) յուրաքանչյուր տարվա կտրվածքով ստացած եկամուտների համար պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներկայացնեն հայտարարագիր (2024 թվականին վերջնաժամկետը հուլիսի 22-ն է)։ Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով։
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
15 րոպե
Service cost
Անվճար
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու ուղեցույց
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են՝
- 31․12․2023-ի դրությամբ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնողները,
- 31․12․2023-ի դրությամբ 2022թ․-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակիցները, բաժնետերերը, փայատերերը կամ անդամները,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվողները,
- 2023 թվականի դրությամբ 20 միլիոն ՀՀ դրամ և ավելի փոխառություն ստացածները (վարկերի դեպքում հայտարարագիր չի ներկայացվում),
կամ
- 2023 թվականի արդյունքներով հայտարարատու չհամարվող, սակայն հայտարարագրման ենթակա եկամուտ ստացած անձինք, օրինակ՝ անշարժ գույքի վարձակալները։
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
- նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը,
- ընտրել «ԵսԵմ» նույնականացման տարբերակը,
- անցնել «Հայտարարագրեր» բաժին,
- ընտրել «Հաշվարկ (հայտարարագրեր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը,
- ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
- նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։
ՀՎՀՀ չունենալու դեպքում այն հնարավոր է ձեռք բերել եկամուտների հայտարարագրման հարթակի անձնական էջում։
Oտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝
- լրացնել ՀՎՀՀ-ն, «Օգտվողի անուն» և «Գաղտնաբառ» դաշտերը,
- նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը և սեղմել «ՄՈՒՏՔ» կոճակը,
- այնուհետև մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին,
- ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը,
- ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
- նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։
Եկամուտների վերաբերյալ տվյալները լրացվում են ինքնաշխատ կերպով, բացառությամբ մի քանի բաժինների, որոնք անհրաժեշտ է լրացնել ինքնուրույնաբար, դրանք են՝
- «Այլ եկամուտներ» բաժինը, մասնավորապես՝ ավանդների և պարտքային արժեթղթերի տոկոսներից ստացված եկամուտների տողերը,
- «Նվազեցվող եկամուտներ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել տարվա կտրվածքով ստացված չհարկվող եկամուտները,
- «Ոչ հարկային գործակալից ստացված եկամուտներ» բաժինը,
- «Ինքազբաղվածությունից ստացված եկամուտներ» բաժինը՝ կամավորության սկզբունքով:
For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM
Phone number:
08000 1008,
(+374) 060 84-44-44
Service Provider
State Revenue Committee
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
15 րոպե
Service cost
Անվճար
For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM
Phone number:
08000 1008,
(+374) 060 84-44-44
Was this page helpful?