Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր արտասահմանից ՀՀ ժամանողների համար (որպես անհատ)
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։
Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Որպես ֆիզիկական անձ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն հրավեր կարող են ներկայացնել`
- Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները։
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն՝
- հրավերի ձևաթուղթ,
- անձնագիր (օտարերկրացու դեպքում նաև կացության քարտը),
- հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Որպես ֆիզիկական անձ ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային տերմինալի միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հրավերը Օտարերկրացիների վարչություն ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում որոշում է կայացվում այն հաստատելու վերաբերյալ։ Հրավերի հաստատման դեպքում անձը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվում է այդ մասին, իսկ մերժման դեպքում՝ փոստային առաքմամբ։
Phone number:
(+374) 011 21-21-02
Working hours:
9:00 AM - 17:00 PM
Phone number:
84-22
Phone number:
(+374) 011 21-21-02
Working hours:
9:00 AM - 17:00 PM
Phone number:
84-22