BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Healthcare

Ստանալ հիվանդության հիմքով դեղորայքի արժեքի փոխհատուցում

Ծրագրի շրջանակում իրականացվում է հիվանդների դեղորայքի արժեքի փոխհատուցում որոշ հիվանդությունների դեպքում։

Currently, this service is available only in person. We are working on the online version.
Who Can Apply?
ՀՀ քաղաքացիներ

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ պոլիկլինիկա, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններ:

Ծրագրի մասին

Աջակցության այս ծրագրի շրջանակում փոխհատուցվում է դեղորայքի արժեքը հետևյալ հիվանդությունների դեպքում․

  • տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
  • հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
  • չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
  • շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
  • էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
  • սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
  • պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր),
  • սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո),
  • մալարիա (հակամալարիային դեղեր),
  • քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր),
  • Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր) անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր),
  • մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր),
  • հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր),
  • վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր),
  • պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր),
  • առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր),
  • կավասակիի հիվանդություն (դեղեր),
  • նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր),
  • ցրված սկլերոզ (դեղեր),
  • անհաս նորածինների դեղեր:

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շրջանակում փոխհատուցում տրամադրվում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն հապատասխան հիվանդությունների ախտորոշումը։

Անհրաժեշտ փաստաթղթերը

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դեղատոմս։


Հղում օրենսդրությանը

«Դեղերի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 060 80-80-03

Hot line:
8003

 

Service Provider
Ministry of Health of the RA
Was this page helpful?