BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Real Estate

Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները։

Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Application duration
Մինչև 30 րոպե
Service cost
Անվճար
Delivery duration
Մինչև 20 աշխատանքային օր

Երևանի տարածքում ընդգրկված անշարժ գույքի կառուցապատման նախագծման թույլտվությունը ստանալու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ (հասցե՝ Արգիշտի 1)։ 


Ներկայացվող պահանջները

Նախագծման թույլտվություն ստանալու համար պարտադիր է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք, իսկ լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը և համապատասխան լիազորագիրը),
  • նախագծման թույլտվությունը ստանալու հայտ, որի ձևը տրամադրվում է տեղում,
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը)։ 


Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրությունները (ինժեներական հետազննումները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման թույլտվություն ստանալու դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը:


Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Կառուցապատման նախագծման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության կարևորության ու ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։
  • Նախագծման թույլտվությունը, օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված, ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծ և դիﬕ Երևանի քաղաքապետարան՝ այդ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս 2 գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։  


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

For service support:

Working hours:
Monday-Friday:
9:00 AM - 6:00 PM
Saturday, Sunday:
09:00-17:00

Phone number:
1-05 

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Yerevan Municipality
Was this page helpful?