To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
State support program
Support for People with Disabilities
Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ
Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Խելամիտ հարմարեցումներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն ուսումնական հաստատություն կամ աշխատանքային գրասենյակ, որտեղ սովորում կամ աշխատում է հաշմանդամություն ունեցող անձը։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Սահմանված է խելամիտ հարմարեցումների 4 տեսակ․
- ոչ տեխնոլոգիական,
- ցածր տեխնոլոգիական,
- բարձր տեխնոլոգիական,
- աջակցության։
- Ոչ տեխնոլոգիական հարմարեցումները ծախս չեն պահանջում (օրինակ՝ աշխատանքային ժամերի կամ ընդմիջումների փոփոխություն)։
- Ցածր տեխնոլոգիական հարմարեցումները պարզ են և հեշտ կիրառելի (օրինակ՝ հարմարեցված դռան բռնակներ, խոշորացույցներ)։
- Բարձր տեխնոլոգիական հարմարեցումները պահանջում են հատուկ սարքավորումներ և ծրագրեր։
- Աջակցությունը իրենից ենթադրում է ուղեկցողների, թարգմանիչների՝ ժեստերի լեզվի կամ շուրթերով խոսքի, գրառողներ օգնություն։
Ներկայացվող պահանջները
Խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, ով՝
- ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը ծառայությունների անհատական ծրագրի համաձայն` սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը,
- կարող է խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմելու համար անձը գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ֆունկցիոնալության գնահատման (բժշկասոցիալական փորձաքննական) որոշման պատճեն (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում),
- ծառայությունների (վերականգնողական) անհատական ծրագիր (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում),
- բժշկական և այլ փաստաթղթեր՝ անհրաժեշտության դեպքում։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Խելամիտ հարմարեցումները տրամադրվում են դիմումը ներկայացնելուց և որոշումը կայացնելուց հետո խելամիտ ժամկետներում։
- Խելամիտ հարմարեցումների դիմումը հնարավոր է մերժվի ուսումնական հաստատության կամ աշխատավայրի կողմից։ Այս դեպքում հաշմանդամություն ունեցող անձը և հարմարեցումներն ապահովելու պարտավորությունը կրող կողմը կարող են կազմակերպել ինտերակտիվ երկխոսություն՝ հնարավոր մերժման կամ հարմարեցումների տրամադրման վերաբերյալ հարցերի քննարկման համար։
- Այն դեպքում, երբ անձն ու հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն ինտերակտիվ երկխոսության արդյունքում չեն հանգում համաձայնության, հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը ինտերակտիվ երկխոսության ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում մերժելու հարմարեցումների ապահովումը։
- Որոշմամբ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը՝ ներառյալ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռ է համարվում այն ծախսը, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5%-ը։
Հղում օրենսդրությանը
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
For technical support:
Working hours:
09:00 AM - 6:00 PM
Phone numbers:
(+374) 010 56-53-83
For service support:
Hotline:
114
Service Provider
Ministry of Labor and Social Affairs of the RA
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
For technical support:
Working hours:
09:00 AM - 6:00 PM
Phone numbers:
(+374) 010 56-53-83
For service support:
Hotline:
114
Was this page helpful?