BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Assistance to Forcibly Displaced Persons from Nagorno-Karabakh

Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարի աջակցության ծրագրին

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կարող են դիմել ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար։

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ԼՂ-ից բռնի տեղահանաված անձինք
Application duration
15-20 րոպե

Ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն պետական ուսումնական հաստատություն, որտեղ անձը սովորում է կամ ցանկանում է ընդունվել։


Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ուսանողները, որոնք՝

  • այդ օրվա դրությամբ սովորելիս են եղել ԼՂ-ի ուսումնական հաստատություններում և ընդունվել են ՀՀ ուսումնական հաստատություններ (նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող),
  • 2024-2025 ուսումնական տարում առկա ուսուցմամբ ընդունվել են 1-ին կուրս։


Ընդ որում՝ ուսանողներն աջակցությունից կարող են օգտվել, եթե նույնիսկ մինչև 2023-2024 ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղի կողմից ուսման վարձի փոխհատուցում են ստացել։

 

Ուշադրություն
Ծրագրից չեն կարող օգտվել այն ուսանողները, որոնք տեղափոխվել են այլ ուսումնական հաստատություն, փոխել են կրթական ծրագիրը կամ հեռացվել են ուսումնական հաստատությունից, կամ ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձից։


Աջակցության չափը

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում՝ հետևյալ ժամկետներում և պայմաններով․

  • 2023-2024 ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում 1-ին կիսամյակի համար, իսկ 2-րդ կիսամյակի համար՝ նախորդ կիսամյակի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 65%-ը հաղթահարելու դեպքում, իսկ եթե ուսումնական հաստատությունում ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, ապա նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»,
  • 2024-2025 ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում 1-ին կիսամյակի համար, իսկ 2-րդ կիսամյակի համար՝ նախորդ կիսամյակի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 65% շեմը հաղթահարելու դեպքում, իսկ եթե ուսումնական հաստատությունում ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, ապա նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»,
  • 2025-2026 ուսումնական տարվա և հաջորդող ուսումնական տարիների համար՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75%-ը հաղթահարելու դեպքում, իսկ եթե ուսումնական հաստատությունում ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, ապա նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»։

 

Պահանջվող տեղեկություններ

Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • սովորողի նույնականացման տվյալները,
  • կրթական աստիճանը, մասնագիտությունը (կրթական ծրագիրը), կուրսը, ուսուցման ձևը, միջին որակական գնահատականի չափը, առաջադիմության վերաբերյալ տեղեկությունը,
  • կիսամյակի ուսման վարձի չափը,
  • կարգավիճակը։
     

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ներկայացնելուց հետո պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս տվյալները։ 
  • Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, ճշգրտում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ։
  • Ճշգրտված անվանացանկերի հիման վրա անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:
  • Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում են պայմանագիր՝ ուսման վարձի փոխհատուցման գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով։


Լրացուցիչ տեղեկություններ

Ծրագիրը գործում է 2023-2028 թվականների ուսումնական բոլոր տարիների համար։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 21 N 2291-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Phone number:
(+374) 010 59-96-00

For service support:

Phone number:
(+374) 010 52-73-43

Service Provider
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page helpful?