State support program
Education

Ստանալ անվճար դասագրքեր

Ծրագրի շրջանակում ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Application duration
15-20 րոպե
Delivery duration
Մինչև օգոստոսի 15-ը

Անվճար դասագրքեր ստանալու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Դասագրքեր» բաժին (հասցե՝ ք․ Երևան, Բուռնազյան 37) են ներկայացնում դպրոցներում առկա դասագրքերի պահանջարկը։
 

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորող այն աշակերտները, որոնք ՀՀ ազգային փոքրամասնությունների են պատկանում կամ ունեն տեսողական խնդիրներ։


Պահանջվող փաստաթղթերը

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • աշակերտի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ,
  • Բրալյան դասագրքով (տեսողական խնդիրներ ունեցող աշակերտների համար) ուսումնառության կազմակերպման անհրաժեշտությունը հավաստող փաստաթուղթ։ 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դասագրքերը մինչև օգոստոսի 15-ը առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխումը ուսումնական հաստատություններին, որոնք էլ դասագրքերը տրամադրում են սովորողներին։
  • Յուրաքանչյուր տարվա պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 81-Ն հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

For technical support:

Phone number:
(+374) 010 59-96-00

For service support:

Phone number:
(+374) 010 52-73-43

Service Provider
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page helpful?