We're still developing the platform. Your feedback will help us improve.
Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը Հայաստանում
Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր որոշման հիման վրա։
ՀՀ քաղաքացիությունը Հայաստանում դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Ընդ որում՝ 75 տարին անց անձանց, ինչպես նաև 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկումն իրականցվում է առանց առցանց այցի ամրագրման՝ ֆիզիկապես։
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Phone number:
(+374) 011 21-21-02
Working hours:
9:00 AM - 17:00 PM
Phone number:
84-22
Phone number:
(+374) 011 21-21-02
Working hours:
9:00 AM - 17:00 PM
Phone number:
84-22