BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Healthcare

Ստանալ սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություն

Ծրագրի շրջանակում անվճար կարգով սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի (Stent for Life) տեղադրում և համավճարով աորտա-կորոնար շունտավորում։ 

Currently, this service is available only in person. We are working on the online version.
Who Can Apply?
ՀՀ քաղաքացիներ
Delivery Duration
12 ժամ

Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է շտապօգնության ծառայության միջոցով կամ սեփական նախաձեռնությամբ մոտենալ հետևյալ բուժհաստատություններից մեկը․


Երևանում՝ 

  • «Աստղիկ» (Երևան, Դանիել Վարուժան 28/1, հեռախոսահամար՝ +374 11 66 77 88),
  • «Արամյանց» (Երևան, Ձորափի 40, հեռախոսահամար՝ +374 11 70 73 33),
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (Երևան, Գյուրջյան 10, հեռախոսահամար՝ +374 11 60 00 03),
  • «Նորք Մարաշ» (Երևան, Ա․Արմենակյան 108/4, հեռախոսահամար՝ +374 10 65 59 30),
  • «Էրեբունի» (Երևան, Տիտոգրադյան 14, հեռախոսահամար՝ +374 10 47 11 10),
  • «Բեսթ Լայֆ» (Երևան, Ֆանարջյան 55, հեռախոսահամար՝ +374 10 20 11 33),
  • «Շենգավիթ» (Երևան, Մանանդյան 9, հեռախոսահամար՝ +374 11 56 05 60)
  • «Արմենիա» հանրապետական (Երևան, Մարգարյան 6, հեռախոսահամար՝ +374 10 31 81 90),
  • «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր (Երևան, Աբովյան 60, հեռախոսահամար՝ +374 10 58 22 44, 378)։


ՀՀ մարզերում
`

  • Վանաձոր ԲԿ (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Գարեգին Նժդեհի 2/42),
  • Գյումրի ԲԿ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գարեգին Նժդեհի 3/3),
  • Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ, Խաղաղության 15/1):

Ծրագրի մասին

Աջակցության այս տեսակը ՀՀ ողջ բնակչությանը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և համավճարով (արտոնյալ պայմաններով) տրամադրվող ժշկական օգնություն և սպասարկում։   


Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել այն ՀՀ քաղաքացիները, որոնց մոտ առկա են՝ 

  • սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա ախտորոշում,
  • սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի ախտորոշում, երբ առկա է տրոպոնինի > 1,000 նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում, 
  • կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտներ։


Տրամադրման կարգն ու ժամկետը 

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կաառվարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 060 80-80-03

Hot line:
8003

 

Service Provider
Ministry of Health of the RA
Was this page helpful?