Ստանալ տեղեկանք անձնագրի մասին
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց եղանակով։
Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
- նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե՝ երեխայի,
- սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։
Ներկայացվող պահանջները
Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է լինել 16 տարին լրացած անձ։
Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար պետք է դիմի երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։
Վճարման չափը
Անձնագրի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Առցանց դիմելիս անձնագրի մասին տեղեկանքն անմիջապես ուղարկվում է նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Այն հնարավոր է ներբեռնել նաև անձնական էջի «Դիմումներ» բաժնից՝ սեղմելով «Ներբեռնել» կոճակը։
Phone number:
(+374) 011 21-21-02
Working hours:
9:00 AM - 17:00 PM
Phone number:
84-22
Different channels may require different amounts of time and resources.
Phone number:
(+374) 011 21-21-02
Working hours:
9:00 AM - 17:00 PM
Phone number:
84-22