Licenses

Ստանալ շինարարության իրականացման լիցենզիա

Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա: Բացառություն են կազմում մի քանի դեպքեր, որոնք սահմանված են օրենքով։ 

You can apply for this service in person by booking an appointment in advance.

Use the browser's translation tool to view the English version.

Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Service cost
80,000 - 400,000 ՀՀ դրամ
Delivery duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Շինարարության իրականացման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը: 


Լիցենզիան առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
  • այցելել https://www.e-gov.am/
  • ընտրել «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժինը
  • հետո՝ «Քաղաքաշինության բնագավառ»
  • այնուհետև՝ «Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)»
  • ընտրել հայտատուի տեսակը՝
  • սեղմել «Լրացնել հայտը» կոճակը
  • հետևելով հրահանգներին՝ լրացնել հայտը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ 


Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուների դեպքում`
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել
  • տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն 1 մասնագետի մասին (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),
  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

2. անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուների դեպքում`
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • անձնագրի պատճենը,
  • տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն 1 մասնագետի մասին (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),
  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Շինարարության իրականացման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով՝ 1,2 կամ 3-րդ դասերի համար։

Շինարարության իրականացման համար պետական տուրքը յուրաքանչյուր ներդիրի համար գանձվում է ըստ դասի (1-ին դաս՝ 160,000 դրամ, 2-րդ դաս՝ 80,000 դրամ, 3-րդ դաս՝ 40,000 դրամ) տարեկան դրույքաչափերով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005169249):

For technical support:
Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
For service support:
For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 011 62-17-01
Service Provider
Urban Development Committee
Was this page helpful?