Licenses

Մարտական զենքի արտադրության լիցենզիա ստանալու հայտ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորում:
Who can apply?
Իրավաբանական անձինք
Application duration
10 - 15 րոպե
Service cost
50,000 ՀՀ դրամ
Delivery duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով՝
ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել.
2) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է 18.12.2002թ. ստորագրված ՀՀ Կառավարության 2048-Ն որոշման 7-րդ կետով նախատեսված պահանջներին.
3) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության (տարածքի) պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.
4) մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝
ա. տեխնիկական և իրավաբանական կրթություն ունեցող աշխատողներ ունենալը,
բ. զենքի արտադրության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը՝ ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

Ժամկետները՝

Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզիա տրամադրվում է մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կարգի պահանջներին.
գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի արտադրությամբ.
դ) զենքի արտադրության լիակատար անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության և զենքի պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները.
ե) օրենքով նախատեսված այլ դեպքեր:
For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

Service Provider
Ministry of High-Tech Industry of the RA
Was this page helpful?