State support program
Agriculture

Դիմել գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին

Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, համայնքներ
Delivery duration
10 օր

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հիմնական նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

Աջակցման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝ 


Աջակցման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝

Ծրագրին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում են մասնակից ֆինանսական կառույցները՝ ներքին կանոնակարգերին համապատասխան:


Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝

  • տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
  • կոմբայններ,
  • հավաքիչ-մամլիչներ,
  • շարքացաններ,
  • գութաններ,
  • խոտհնձիչներ,
  • կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
  • կուլտիվատորներ, ֆրեզներ,
  • սրսկիչներ,
  • տրակտորային կցասայլակներ,
  • այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ուշադրություն
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250 մլն դրամը։
Տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։ Լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ սահմանաված է տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

Ծրագրի պայմանները մանրամասն ներկայացված են ՀՀ կառավարության «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ։
For technical support:

Phone number:

(+374) 11 59-72-06

Service Provider
Ministry of Economy of the RA
Was this page helpful?