State support program
Business and Industry

Ստանալ աջակցություն տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվելու համար

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների տարածումը և բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկումն ու արտահանումը՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճն ապահովելու համար։

You can apply for this service online by sending an email to the address below.
Who can apply?
Իրավաբանական անձինք
Application duration
30-45 րոպե
Delivery duration
26 աշխատանքային օր

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է դիմումը և պահանջվող փաստաթղթերի ցանկը էլեկտրոնային փոստով ուղարկել [email protected] փոստի հասցեին:


Ներկայացվող պահանջները

Ծրագրին դիմելու պահանջներն են․

  • դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում կազմակերպության նկատմամբ չպետք է հարուցված լինի վարչական գործ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ,
  • կազմակերպության նկատմամբ չպետք է ներկայացված լինի սնանկության դիմում, և կազմակերպությունը չպետք է լինի սնանկության գործով պարտապան,
  • կազմակերպության ներդրումային ծրագրում պետք է կատարված լինի առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը։ Ընդ որում, բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի, անհրաժեշտ է համապատասխանել նշված չափանիշներին․

    ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը պետք է կազմած լինի առնվազն 30% և պակաս չլինի արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,
    բ․ շահառուի տարեկան իրացման շրջանառության առնվազն 30%-ը պետք է ձևավորված լինի արտաքին շուկաներում իրացումից։

Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

  • շահառու ճանաչվելու հայտ,
  • նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները (առկայության դեպքում),
  • ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը հիմնավորող փաստաթղթերը,
  • կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը,
  • կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկություններ,
  • կազմակերպության նկատմամբ սնանկության վարույթի բացակայությունը հաստատող փաստաթղթերը,
  • կազմակերպության՝ ժամկետանց հարկային պարտավորություններ չունենալը հաստատող փաստաթղթեր,
  • կազմակերպության կողմից տրված գրավոր համաձայնություն՝ տարեկան անկախ աուդիտ անցկացնելու և դրա արդյունքները նախարարությանը տրամադրելու վերաբերյալ։


Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • աջակցություն ստանալու դիմում,
  • կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը,
  • կազմակերպության գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ (եթե այդպիսիք կիրառվում են),
  • կազմակերպության՝ դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն,
  • կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր),
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն),
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի կողմից տրված սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք,
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • արտադրության մեկնարկի տարում աջակցության ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում՝ կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույքի շահագործման հանձնված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ,
  • ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ կազմակերպության՝ սնանկության գործով պարտապան չլինելու վերաբերյալ,
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք կազմակերպության՝ դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ,
  • տնտեսապես բարդ ապրանքների արտադրության համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
  • կազմակերպության հակակոռուպցիոն համապատասխանության մասին հայտարարություն։

Փաստաթղթերը հայերենից բացի կարող են նաև ներկայացվել ռուսերենով կամ անգլերենով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Աջակցությունը տրամադրվում է 26 աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմումը ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներդրումային ծրագրի գնահատում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմող կազմակերպությանը դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։ Դիմումը հաստատվելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է դիմող կազմակերպությանը շահառու ճանաչելու մասին հրաման, իսկ հրամանի ընդունման մասին կազմակերպությունը տեղեկացվում է հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Շահառու ճանաչվելու օրվանից մինչ ներդրումային պայմանագրի գործողության ավարտի օրը շահառուն նախարարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Phone number:

(+374) 11 59-72-06

Service Provider
Ministry of Economy of the RA
Was this page helpful?