BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Justice and Law

Ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվող այլ նոտարական ծառայություններ

Այլ նոտարական ծառայություններն իրենց մեջ ներառում են «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նոտարական գործողությունները:
You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
15-20 րոպե
Delivery duration
մինչև 150,000 դրամ

Դիմելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը՝ ըստ ծառայության պահանջների և վճարելով սահմանված պետական տուրքը։

Հյուպատոսական հիմնարկում նոտարական գործավարությունը վարվում է հայերենով, անհրաժեշտության դեպքում ապահովում է համապատասխան թարգմանություն

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Նոտարական գործողությունների համար փաստաթղթերը չեն ընդունվում, եթե դրանք պարունակում են ջնջումներ, լրացումներ, խաչած բառեր և այլ ուղղումներ (եթե դրանք նշված չեն և վավերացված չեն պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ փաստաթղթերը տված հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության կնիքով), ինչպես նաև կատարված մատիտով կամ ունենալով անհասկանալի տեքստ: 

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են հետևյալ նոտարական ծառայությունները․

  • պայմանագրերի հաստատում՝ բացառությամբ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման և գրավի պայմանագրերի,
  • փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատում,
  • փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացում,
  • փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանություն և նոտարական վավերացում,
  • անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանություն և նոտարական վավերացում,
  • քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ փաստաթղթերի ձևակերպում և հաստատում,
  • ստորագրության իսկության վավերացում,
  • ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • կտակների վավերացում,
  • ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրում,
  • այլ նոտարական ծառայություններ։

Վճարման չափը և կարգը

Այլ նոտարական ծառայություններից յուրաքանչյուրի համար սահմանված է պետական տուրք, որը սահմանված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ 


Հղում օրենսդրությանը

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք։

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:
Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
For service support:

Working hours:
10։00 AM - 12։00 PM (besides Wednesday)

Phone number:
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber:
(+374) 055-62-01-11

Service Provider
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page helpful?