Support for People with Disabilities

Ստանալ ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ

Ծրագրի շրջանակում իրականացվում է 18-ից բարձր տարիքի մտավոր և հոգեկան խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցում ցերեկային կենտրոնում։

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Application duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։


Ծրագրի մասին

  • Ծրագրի շրջանակներում շահառուներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում ցերեկային կենտրոնում` ապահովելով նրանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն, կանխարգելելով մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:  
  • Ցերեկային կենտրոններում գործում են խմբակներ: Շահառուները ըստ գնահատված կարիքի և կարողությունների՝ համապատասխան խմբակներում ձեռք են բերում տարրական, նախնական մասնագիտական գիտելիքներ, արհեստագործական հմտություններ, որը նպաստում է նրանց զբաղվածությանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը:
  • Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ներկայացվող պահանջները

Աջակցություն կարող է ստանալ մտավոր և հոգեկան խնդիրներով հաշմանդամություն ունեցող չափահաս անձը։

Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։


ՀՀ-ում
 բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։

Հղում օրենսդրությանը

  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում 

Իրավական ակերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Phone numbers:
(+374) 010 56-53-83

For service support:

Hotline:
114

Telegram channel

Service Provider
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page helpful?