Licenses

Ստանալ բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը բակալավրի կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
Իրավաբանական անձինք
Application duration
10-15 րոպե
Service cost
300,000 դրամ
Delivery duration
Մինչև 23 աշխատանքային օր

Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտը ֆիզիկապես ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերը փակ ծրարով փոստով կամ առձեռն ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ 


Ներկայացվող պահանջները

Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝

  • հիմնական պրոֆեսորադասախոսական կազմին,
  • ուսումնական տարածքին և լաբորատոր ապահովվածությանը,

  • ուսումնամեթոդական ապահովվածությանը,

  • գրադարանային-տեղեկատվական համակարգին,

  • պրակտիկայի հետ կապված պայմանագրերի առկայությանը բնագավառի բազային հաստատությունների հետ։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • լիցենզիա ստանալու հայտ, 

  • այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է բակալավրի կրթական ծրագիրը,

  • տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, 

  • տեղեկանք բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,

  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության մասին,

  • տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին,

  • կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը և առարկայական ծրագրերի ցանկը, 

  • սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգերը,

  • տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին։


Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 17-ում։ Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
 


Վճարման չափը և կարգը

Լիցենզավորման համար 300,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160461։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։


Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

For technical support:

Phone number:
(+374) 010 59-96-00

For service support:

Phone number:
(+374) 010 52-73-43

This service is available through other channels.

Different channels may require different amounts of time and resources.

Service Provider
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page helpful?