State support program
Pension

Ստանալ զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում

Ծրագիրը նպատակ ունի աջակցել որոշակի զինծառայողների ծնողներին` մասնակի փոխհատուցելով դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայությունների ծախսերը: Այս աջակցությունը տրամադրվում է զոհված, մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորած կամ դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին։ 

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Application duration
45-60 րոպե
Delivery duration
15 աշխատանքային օր

Փոխհատուցում ստանալու համար գրավոր դիմումը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ զինծառայողների ծնողները, ում զավակները՝

1. զոհվել են

  • ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս,
  • Հակառակորդի հետ շփման գծում ծառայություն իրականացնելիս,
  • Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով,


2. անհայտ կորել են վերոնշյալ պայմաններում և դատական կարգով ճանաչվել են՝

  • անհայտ բացակայող,
  • մահացած,


3. կատարել են՝

  • մարտական հերթապահություն,
  • հատուկ առաջադրանք,
  • ծառայողական պարտականություններ։

Պահանջվող փաստաթղթերը

Փոխհատուցում ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթուղթը,

  • հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը,

  • դիմող շահառու ծնողի բանկային տվյալները (տրվում է բանկի կողմից),

  • արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պատճենը,

  • փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը,

  • փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը,

  • վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո),

  • զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը,

  • զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ (ներկայացվում է ըստ անհրաժեշտության),

  • զինծառայողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի պատճենը՝ ըստ անհրաժեշտության։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:

Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշում։
  • ՀՀ Կառավարության՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Phone numbers:
(+374) 010 56-53-83

For service support:

Hotline:
114

Telegram channel

Service Provider
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page helpful?