BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Assistance to Forcibly Displaced Persons from Nagorno-Karabakh

Ստանալ անվճար բժշկական սպասարկում որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցող ծառայությունների իրականացումը բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար: 

You can apply for this service by visiting the office in person.
Who can apply?
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Application duration
15-20 րոպե
Անվճար բժշկական սպասարկում ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված անձը կարող է դիմել կեցության (բնակության) վայրին մոտ գտնվող հետևյալ հաստատություններից որևէ մեկը՝ պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության կենտրոն, առողջության առաջնային պահպանման կենտրոն, կանանց կոնսուլտացիոն կենտրոն։

Պահանջվող փաստաթղթերը

Անվճար բժշկական սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • բժշկի ցուցում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Բժշկական հաստատությունում գրանցվելուց հետո հնարավոր կլինի օգտվել պետական պատվերի շրջանակներում տրամադրվող անվճար բժշկական օգնությունից՝ ներառյալ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ (Միասնական սոցիալական ծառայություն, տարածված է նաև «Սոցապ» անվանումը) և ստանալ անհրաժեշտ միջոցները։ 

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի նոյեմբերի 16 N 1799-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 060 80-80-03

Hotline:
8003

 

Service Provider
Ministry of Health of the RA
Was this page helpful?