BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Family and Children

Դիմել անձի մահը գրանցելու համար

Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման: Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ: Մահվան պետական գրանցում կատարում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Application duration
1 աշխատանքային օր
Service cost
Անվճար

Գրանցելու համար անհրաժեշտ է ՝

  • ներկայացնել դիմում սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին,
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը,


Մահվան պետական գրանցման հիմքերն են՝ 

  • բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը,

  • անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը,

  • «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում


Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

  • մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը,

  • մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները,

  • մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները,

  • դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները,

  • անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը,

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ),

  • մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները,

  • անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը,

  • «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:


Մահվան պետական վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա։

Վճարման չափը և կարգը

Մահվան պետական գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ:

Տրամադրման ժամկետը

Մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան պետական գրանցման դիմումը և սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

 

For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?