BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Business and Industry

Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Service cost
մինչև 10,000 ՀՀ դրամ
Delivery duration
Մինչև 2 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

Միացող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

  • Դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • Իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։


Միացման արդյունքում ընդլայնված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝

  • Դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • միացող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:


Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,


Պետական տուրքի չափը՝ ըստ կազմակերպության ձևի՝ 

  • Առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման տուրքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, հաշվեհամար՝ 900005160719,
  • Ոչ առևտրային կազմակերպությունների ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման տուրքը կազմում է 5,000 ՀՀ դրամ, հաշվեհամար՝ 900005160727:
  • Հիմնարկների հաշվառման տուրքը կազմում է 5,000 ՀՀ դրամ, հաշվեհամար՝ 900005160743:


Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
For technical support:

Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

For service support:

Working hours:
09:00 AM - 6:00 PM

Hotline:
8500

Service Provider
Ministry of Justice of the RA
Was this page helpful?