Business and Industry

Ստանալ ցեմենտի բացթողնման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ներմուծմամբ զբաղվելու իրավունք

Ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» «Մաքսային ընթացակարգերով ներմուծում»  ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրամադրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։ 

To obtain the qualification, it is necessary to take the public sector accountant qualification exam physically.
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Application duration
10 - 15 րոպե
Service cost
Բազային տուրքի 14-ապատիկի չափով
Delivery duration
5 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները 

Սույն գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության թույլտվություն։ Իրավաբանական անձանց դեպքում՝ օրենքի կամ իր կանոնադրության համաձայն ունենալ իրավունք զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով։


Պահանջվող փաստաթղթերը

իրավաբանական անձանց դեպքում՝
  • կազմակերպության անվանումը,
  • պետական գրանցման համարը,
  • գտնվելու վայրը,
  • գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել։
ֆիզիկական անձանց դեպքում՝
  • անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
  • բնակության կամ հաշվառման վայրը,
  • գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
  • պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել (հիմք` «Գործունեության ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):

 

Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
Վճարման չափ՝  յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ՝  բազային տուրքի 
14-ապատիկի չափով 

Հաշվեհամար՝  900005001541
Նպատակ՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար

Տրամադրման ժամկետը և կարգը

Հաշվառումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթաքում։ 
 

Հղում օրենսդրությանը

  • Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենք 
  • Պետական տուրքի մասին ՀՀ օրենք 
  • ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշում
For technical support:

Phone number:

(+374) 11 59-72-06

Service Provider
Ministry of Economy of the RA
Was this page helpful?